• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՎՍՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանի մասնակցությունը Հարավ-Արևելյան Ասիայի երկրների կազմակերպության (ASEAN) 36-րդ գագաթաժողովի բացման արարողությանը:

26 հունիսի, 2020
ՎՍՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանի մասնակցությունը Հարավ-Արևելյան Ասիայի երկրների կազմակերպության (ASEAN) 36-րդ գագաթաժողովի բացման արարողությանը:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունիսի 26-ին Վիետնամում Հայաստանի դեսպան Վահրամ Կաժոյանը մասնակցեց Հարավ-Արևելյան Ասիայի երկրների կազմակերպության (ASEAN) 36-րդ գագաթաժողովի բացման արարողությանը:

2020 թվականի հունվարից կազմակերպության նախագահությունը ստանձնել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունը:

Բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա էր Վիետնամի ամբողջ քաղաքական վերնախավը, ելույթով հանդես եկավ երկրի վարչապետ Նգույեն Սյուան Ֆուքը: ASEAN-ի անդամ մյուս բոլոր երկրների ղեկավարները գագաթաժողովին մասնակցում էին առցանց ռեժիմով:

Վարչապետն իր ելույթում անդրադարձավ COVID19 համավարակի հաղթահարմանն ուղղված ASEAN-ի երկրների համակարգված ջանքերին, ինչը հնարավորություն ընձեռեց երկրներին հիմնականում հաղթահարել վարակը: Այնուամենայնիվ, բոլոր տասը երկրների տնտեսությունները զգալիորեն տուժել են համավարակի հետևանքով, և հետևաբար, գագաթաժողովի քննարկվելիք բազմաթիվ հարցերի թվում, հիմնականներից է լինելու համավարակի տնտեսական հետևանքների հաղթահարմանն ուղղված համատեղ գործողությունների համաձայնեցումը՝ երկրների տնտեսությունները հնարավորինս արագ ոտքի հանելու նպատակով:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: